Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ 20 մլրդ դրամ կուղղի Արցախում ծրագրերի իրականացման համար։«Մենք ունենք նպատակ, որի շուրջ համախմբվել են շատ մարդիկ, ունենք տեսլական, ստեղծվել է ենթակառուցվածք՝ կոնկրետ ջանքեր գործադրելու համար։ Ֆինանսական հիմք է պետք այն հսկայական աշխատանքի համար, որը մեզ սպասվում է: Սկզբնական փուլում ընտանիքս կնվիրաբերի 20 միլիարդ դրամ։ Մենք ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել մինչև 40 միլիարդ ոչ անտարբեր հայերից և Արցախի ընկերներից, ովքեր վստահում են մեզ և աջակցում մեր ջանքերին։Մեր ներգրավված միջոցները չմտածված չեն բաժանվելու։ Դրանք ուղղվելու են «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հասարակական շարժման ծրագրերին։ Ճակատի նպատակը նույնն է, ինչ արցախցիները ձևակերպել են դեռ 35 տարի առաջ՝ ազատ, ապահով, երջանիկ, հայկական Արցախ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։ Tweet Դիտում՝ 8145