Տեղի կունենա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը

22.05.2023 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ
Մայիսի 23-ին Երեւանի «Էլիտ Պլազա» գործարարական համալիրի «Մանթաշով» սրահում ժամը 12:00-16:30-ը կանցկացվի ֆինանսատնտեսագիտական հերթական խաղ-մրցույթը:
 
ՀՀ ԿԲ-ից հայտնել են, որ խաղ–մրցույթը իրականացվում է աշակերտներին, ծնողներին եւ ուսուցիչներին ոգեշնչելու, տնտեսագիտական, ֆինանսական եւ ձեռնարկատիրական գիտելիքներ տրամադրելու եւ անձնական ֆինանսների կառավարումը կարեւորելու նպատակով։

2009 թվականից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում ու իրականացնում են ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ, որին մասնակցում է ՀՀ մարզերը եւ Երեւանը ներկայացնող դպրոցականներից կազմված 11 թիմ:
Դիտում՝ 2496

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW