Մեկնարկել է 2023 թվականի «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթը:Հայաստանի բանկերի միությունից հայտնել են, որ մրցույթին կարող են մասնակցել գիտական հոդվածների հեղինակները, վերլուծաբան-հետազոտողները (վերլուծական-հետազոտական կենտրոններ), ինչպես նաեւ լրագրողական համայնքի ներկայացուցիչները։«Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին եւ ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը եւ ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը»,- ասված է հաղորդագրությունում:Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2023թ. ընթացքում հրապարակված ֆինանսաբանկային թեմաներով գիտական հոդվածներ, վերլուծական հոդվածներ եւ լրագրողական նյութեր։ Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:Ներկայացված աշխատանքները գնահատելու է բանկային ոլորտի մասնագետներից եւ փորձագետներից կազմված հանձնաժողովը՝ ընտրելով հաղթողներին հետեւյալ 3 անվանակարգում`• Լավագույն գիտական հոդված • Լավագույն լրագրողական անդրադարձ• Լավագույն վերլուծությունԼավագույն գիտական հոդվածի նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, գիտական նորույթ պարունակող եւ մաթեմատիկական մոդել ներառող հրապարակված գիտական հոդվածին։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում:Որպես Լավագույն վերլուծություն նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի եւ թվային վերլուծություններ պարունակող մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաեւ համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։Լավագույն լրագրողական անդրադարձի նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի եւ մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր եւ առցանց մամուլ)։Մրցույթի ամփոփումը եւ մրցանակների հանձնումը տեղի կունենա 2024թ. առաջին եռամսյակում։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա հավաստագիր եւ դրամական մրցանակ, որն այս տարի ավելացվել է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ-ի դեկտեմբերի 29-ը։ Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել competition@uba.am էլ. փոստին։Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաեւ հրապարակման հղում(ներ)ը, (երբ եւ որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները: Tweet Դիտում՝ 2547