Evocabank-ը Yerevan Tech Forum 2K23-ի հովանավորն է

19.05.2023 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Yerevan Tech Forum 2K23
Մայիսի 19-ին եւ 20-ին տեղի կունենա Yerevan Tech Forum 2K23-ը:

«Evocabank-ը կարեւորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին, իսկ նմանատիպ ներդրումը ապագայում խելացի, զարգացած եւ կատարյալ սերունդ ունենալու հիմքն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում։

Yerevan Tech Forum-ի այս տարվա թեման է «Թվային փոխակերպում։ Առաջխաղացման ռազմավարություններ», որն իր շուրջն է համախմբելու հայտնի եւ հաջողակ կազմակերպությունների, փորձառու մասնագետների եւ հետաքրքրասեր մասնակիցների:

Ֆորումին ներկա են լինելու նաեւ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` քննարկելու թվային փոխակերպման միտումները:

Ֆորումի ծրագիրը փակում է Porsche, BMW եւ Lamborghini UK-ի նախկին ղեկավար Քեւին Գասկելը։ WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակում` 2023թ․ մայիսի 20-ին համաշխարհային մակարդակի առաջնորդը Մեծ Բրիտանիայից կանցկացնի առաջնորդության վարպետության դաս եւ կտա գործնական խորհուրդներ մշտական փոփոխությունների պայմաններում բիզնեսը նոր մակարդակի դուրս բերելու համար։
Դիտում՝ 4980

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW