80 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

17.05.2023 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #չգրանցված աշխատող
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք:

ՊԵԿ-ը ներկայացրել է չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը:
Դիտում՝ 3181

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW