Չնայած ճգնաժամին` ԵԿԳ-ի վաճառքների աճն այս տարի կհասնի 24%-ի
15.12.2008 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ գլխավոր տնօրեն Սեդրիկ Ռետայոն կարծում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարող է հանգեցնել “ԱրԱրԱտ” կոնյակի վաճառքների աճի դանդաղեցմանը, “սակայն շուկան մենք չենք կորցնի”:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սեդրիկ Ռետայոն այդ մասին ասել է “Իտոգի” ամսագրի հետ հարցազրույցում:
“Ընդհակառակը, ներկայումս նկատվում է վաճառքի աճ: Մեր հաշվարկներով` շուրջ 24 տոկոս”,- ասել է ԵԿԳ գլխավոր տնօրենը:
“Նախորդ տարի վաճառքի աճն ավելի քան 25% էր, եւ կարելի է նշել, որ մեր սպառման հիմնական շուկան Ռուաստանն է: Մենք վաճառքի լավ աճ ունենք նաեւ հենց Հայաստանում: Կարծում եմ, որ Pernod Ricard-ն, իհարկե, կցանկանար, որպեսզի մենք օրեցօր ավելի ու ավելի շատ վաճառեինք: Սակայն այսօր արդյունքները շատ դրական են, եւ Փարիզում գոհ են մեզանից”,- ասել է Սեդրիկ Ռետայոն:
“Ներկայումս մեր վաճառքը կազմում է 3,5 միլիոն լիտր, եւ մենք աշխատում ենք այդ ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ: Մենք աճի լավ հեռանկարներ ունենք լյուքս ապրանքնատեսակների կարգում. խոսքը 20-ամյա ՙՆաիրի՚ կոնյակների մասին է: Սակայն դրա համար մենք պետք է կուտակենք հին կոնյակի սպիրտների ավելի մեծ պաշարներ”,- ասել է ԵԿԳ ղեկավարը:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: