Տնտեսագիտական համալսարանում կայացել է Աշխատանքի տոնավաճառը
05.05.2023 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /



«Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ձևաչափով կարևոր է․ նախ՝ մեր կրթական ծրագրերի գործնական կողմը զարգացնելու, ապա նաև՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու տեսանկյունից։ Մենք տարբեր ձևաչափերով իրականացնում ենք այս կապի ամրապնդումը։ Մասնավորապես, գործատու գործընկերների հետ ավելի քան 200 համագործակցության հուշագիր ենք ստորագրել, ինչը թույլ է տալիս ուսանողների փորձառությունը կազմակերպել այդ ընկերություններում, միաժամանակ՝ օգնել մեր գործընկերներին կադրերի ընտրության հարցում և դրանով նպաստել ուսանողների ինտեգրմանը աշխատաշուկային»,- նշել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։
Տոնավաճառից հետո կայացել է «ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» աշխատաժողովը, որին մասնակցել են առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: