Միլանի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է Ամերիաբանկի նախաձեռնության շնորհիվ
27.04.2023 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /


Միլանի մարզիչներին եւ միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:
Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո:
Ճամբարը Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների համար է, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում եւ առանձնանում են իրենց խաղով:
«A World Soccer Poll»-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ակումբը ճանաչված AC Milan-ի պաշտոնական ճամբարները ամեն տարի հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին ընդունում են հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ տասնյակ այլ երկրներից:
Հայաստանում առաջին անգամ կայանալիք ճամբարը տեղի կունենա ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 1-ը եւ հունիսի 3-ից հունիսի 7-ը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: