Հայբիզնեսբանկի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24.04.2023 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

«Մենք այսօր այստեղ ենք մեր Խորհրդի նախագահի և արտասահմանցի գործընկերների հետ` ցավակցելու մեր ժողովրդին իր չսփոփված վերքերի համար: Այստեղ ենք` մեր ուղերձը հղելու աշխարհի ժողովուրդներին, որպեսզի ցեղասպանություն և պատերազմներ էլ ոչ մի տեղ չկրկնվեն»,- ասել է Բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը՝ հավելելով, որ ներկա գտնվելով Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Բանկի արտասահմանցի գործընկերները նույնպես դատապարտում են մարդկության դեմ ցանկացած ոճրագործություն և ցավակից են աշխարհասփյուռ հայությանը:
Հայբիզնեսբանկի Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին տպավորված է Հայաստանի երկարամյա, բայց, ցավոք, դժվարություններով լի պատմությամբ: Այսօր էլ հայ ժողովուրդը փորձությունների հորձանուտում է, ուստի Բանկի Խորհրդի նախագահի հիմնական ուղերձն ու մաղթանքը խաղաղությունն է:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: