Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքները քաջալերող են, շարունակում ենք գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ»: «Առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է 10 տոկոսից եւ նաեւ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ, ըստ էության, կրկնապատկվել են, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 92 տոկոսի չափով են ավելացել, իհարկե, չհաշված եկամտային հարկի վերադարձի ցուցանիշները: Այդ վերադարձը եթե հաշվի առնենք, ապա առաջին եռամսյակի բյուջետային եկամուտներն ավելացել են 97 տոկոսով», - ասել է վարչապետը՝ Դիլիջանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում։«Այս ցուցանիշների հետ մենք ունենք զուտ տնտեսական բնույթի մարտահրավերներ, եւ կարծում եմ, որ կառավարության համար առաջնային է ավելի արդյունավետ հավաքագրել հարկային եկամուտները եւ արդյունավետ ծախսեր իրականացնել: Ցավոք, մենք չենք կարող ասել, որ օրինակ` կապիտալ ծախսերի հատվածում հասել ենք մեր ակնկալած արդյունավետությանը, եւ շատ կարեւոր է, որպեսզի մեր քննարկումների արդյունքներով կարողանանք որոշակի եզրակացությունների հանգել», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 2763