Հաստատվել է արդյունաբերության զարգացման 5 գերակա ոլորտների հայեցակարգը

13.04.2023 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #մշակող արդյունաբերություն
Կառավարությունն այսօր հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը:

Կառավարությունից հայտնում են, որ 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը մասնաբաժինը ՀՆԱ-ում ընդլայնվել է՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

«Որոշման ընդունման արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար», - հայտնել են կառավարությունից:
Դիտում՝ 5820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW