Խոշոր 60 հարկ վճարողի մոտ ՊԵԿ-ն արձանագրել է խախտումներ

11.04.2023 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարող #խախտում
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), շինարարության ոլորտի եւ հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

ՊԵԿ-ից հայտնել են, որ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 12 խախտման դեպք:

Հատուկ հսկողություն պահանջող խոշոր 60 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 10 խախտման դեպք եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման՝ 54 դեպք:
Դիտում՝ 2632

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW