ԶՊՄԿ-ն եւ Կապանի համայնքապետարանը հնգամյա հուշագիր են կնքել

07.04.2023 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ
Կապանի համայնքապետարանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Փաստաթուղթը 5 տարվա համար է նախատեսված, որոնց ընթացքում կողմերը համագործակցելու են տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթական, մշակութային, մարզական եւ այլ ոլորտներում։

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը փաստաթուղթը որակել են ավելի բարձր մակարդակի փոխհարաբերությունների սկիզբ։

«Հուշագրի ստորագրումը բիզնեսի եւ համայնքի միջեւ ճիշտ փոխհարաբերությունների դրսեւորում է։ Մենք բարեգործություն չենք անում, այլ միասին աշխատում ենք յուրաքանչյուրս մեր մասով։ Մեր պարտականություններից է նաեւ սոցիալական պատասխանատվություն ունենալ այն համայնքների նկատմամբ, որտեղ գործունեություն ենք ծավալում։ Մինչ այս էլ աջակցել ենք համայնքին, այսուհետ էլ դրա ծավալները միայն ու միայն կավելանան», - նշել է Ռոման Խուդոլին:

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իր հերթին, վստահություն է հայտնել, որ «սրանով հիմք ենք դնելու ավելի բարձր մակարդակի համագործակցության»:
Դիտում՝ 6311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW