ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed) բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի միջակայքը 25 բազիսային կետով՝ մինչեւ տարեկան 4,75-5%: Սա տոկոսադրույքի իններորդ բարձրացումն է 2022 թվականի սկզբից ի վեր։Բաց շուկայի դաշնային կոմիտեի (Federal Open Market Committee, FOMC) հաղորդագրության մեջ նշվում է, որ դրամավարկային քաղաքականության որոշակի լրացուցիչ խստացումը կարող է նպաստել գնաճի՝ 2% թիրախին հասնելու համար:Fed-ը կարծում է, որ ԱՄՆ բանկային համակարգը մնում է ամուր եւ կայուն: Միաժամանակ, հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկային շուկայում ստեղծված ծանր իրավիճակը կարող է հանգեցնել վարկային պայմանների խստացման, ինչպես նաեւ ճնշում գործադրել տնտեսական ակտիվության եւ գնաճի վրա։«Վերջին իրադարձությունները, հավանաբար, կխստացնեն տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար վարկային պայմանները ու ճնշում կգործադրեն տնտեսական ակտիվության եւ գնաճի վրա: Այս ազդեցությունների չափը պարզ չէ: Կոմիտեն նախկինի պես շատ ուշադիր է գնաճային ռիսկերի նկատմամբ»,- ասված է Fed-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Frank Media-ն:Կոմիտեի կանխատեսմամբ՝ 2023 թվականին տոկոսադրույքը կարող է մոտենալ 6% ցուցանիշին, սակայն հետագա տարիներին այն կնվազի։Fed-ը նաեւ վատթարացրել է ԱՄՆ ՀՆԱ-ի կանխատեսումը՝ նվազեցնելով 2023 թվականի համար տնտեսության կանխատեսվող աճը 0,5%-ից մինչեւ 0,4%։ Վատթարացել է նաեւ 2024 թվականի կանխատեսումը՝ 1,6%-ից մինչեւ 1,2%: Սակայն 2025 թվականի համար Fed-ը տնտեսական աճի իր կանխատեսումը 1,8%-ից բարձրացրել է մինչեւ 1,9%։Վատթարացել է նաեւ 2023 թվականի գնաճի կանխատեսումը` 3,1%-ից մինչեւ 3,3%: Միաժամանակ, 2024 եւ 2025 թվականների համար այս ցուցանիշի կանխատեսումը մնացել է անփոփոխ։ Tweet Դիտում՝ 4392