Փետրվարին 26 հարկ վճարողի մոտ ՊԵԿ-ը հայտնաբերել է չգրանցված վարձու աշխատողներ

16.03.2023 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարող #չգրանցված աշխատող
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է 2023թ. փետրվարի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, 2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում 26 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին առաջադրվել է շուրջ 17.7 մլն դրամի չափով տուգանք:

ՊԵԿ-ը ներկայացրել է չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը:
Դիտում՝ 1932

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW