Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ IDBank-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել․ արդյունքում՝ Հայաստանի թվային բանկինգի առաջատար IDBank-ը կազմակերպության գլխավոր հովանավորն է։Կարեւորելով համագործակցությունը` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտել է, որ այսպիսի գործընկերների աջակցությամբ է զարգանալու հայկական ֆուտբոլը․ «Մենք կարեւորում ենք Հայաստանի առաջատար թվային բանկի աջակցությունը հայկական ֆուտբոլի համար կարեւորագույն այս շրջանում։ Համոզված եմ՝ համագործակցությունը շարունակական եւ փոխշահավետ կլինի կողմերի համար»։IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր հերթին ընդգծել է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիների ընթացքում մեծածավալ գործունեություն է իրականացնում ֆուտբոլային ենթակառուցվածքների, մանկապատանեկան եւ մասսայական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Այստեղ մեր տեսլականները համընկնում են․ IDBank-ը կարեւորում է առողջ ապրելակերպը, Հայաստանում սպորտի զարգացումն ու երեխաների շրջանում սպորտաձեւի մասսայականացումը։ Վստահ եմ՝ մեր համագործակցությամբ էլ ավելի ենք նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը, իսկ մեր ազգային հավաքականին մաղթում եմ միայն հաղթանակներ»։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 19399