Քննարկվել են բիզնեսի ֆինանսավորման խնդիրներն ու հնարավոր լուծումները

03.03.2023 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #բիզնես #ֆինանսավորում
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացել է «Հայաստանի Հանրապետության բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավումը» թեմայով աշխատաժողովը։

ՀԲՄ հաղորդության համաձայն՝ այն կազմակերպվել էր գործնական եւ իրավական ուղղություններով ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացված բիզնեսի ֆինանսավորման խնդիրներն ու հնարավոր լուծումները քննարկելու նպատակով:

Աշխատաժողովին ներկա են գտնվել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները, ՀՀ Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի ղեկավարները, ինչպես նաեւ պետական ու մասնավոր հատվածների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրել է, որ օրակարգային հարցերի ուսումնասիրման նպատակով դեռեւս նախորդ տարի ձեւավորվել էր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։

«Անկողմնակալ, անաչառ եւ բազմակողմանի քննարկում ունենալու նպատակով հրավիրվել են շահագրգիռ բոլոր կողմերը, որոնց կներկայացվեն բիզնեսի ֆինանսավորման հիմնախնդիրները եւ իրենց մասնակցությամբ կփորձենք գտնել դրանց հնարավոր լուծման տարբերակները»,- նշել է Սեյրան Սարգսյանը։
    
Աշխատաժողովի շրջանակում ՀԲՄ կողմից ներկայացվել է ՀՀ տնտեսության ֆինանսական միջնորդության հենասյունային հարցերը զեկույցը։ Հայաստանի բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավման ճանապարհային քարտեզը զեկույցով հանդես է եկել TK & Partners խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը։

«Աշխատաժողովը նպատակ ունի անդրադառնալ բարեխիղճ տնտեսվարողների պաշտպանության հարցերին, ինչպես նաեւ ֆինանսական շուկաների արդյունավետ աշխատանքի ապահովմամբ Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ տեղական եւ օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճի խթանմանը»,-ընդգծել է Վարուժան Ավետիքյանը:

Աշխատաժողովի արդյունքում հավաքագրված տեղեկատվության եւ նյութերի հիման վրա առաջարկվել է ձեւավորել աշխատանքային խումբ՝  ՀՀ ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ պետական գերատեսչությունների ներգրավմամբ՝ միջազգային կառույցների փորձագիտական ներուժի աջակցությամբ բիզնեսի ֆինանսավորման շուկաներում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ տանելու նպատակով:
Դիտում՝ 3905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW