2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 34.1 մլրդ ՀՀ դրամով կամ 99.3%-ով: Tweet Դիտում՝ 1508