Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանահատման, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձեւակերպումների եւ հայտարարագրման գործընթացները պարզեցնելու նպատակով:Առաջարկվում է միեւնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողից մի քանի ստացողի անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձեւակերպումների պարագայում՝ փոխադրողի կողմից բեռը ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանք սահմանված կարգով՝ առանձին-առանձին ընդունել որպես տարանցիկ հայտարարագրեր, սակայն տվյալ փոխադրումների պատշաճ հսկողությունը կազմակերպելու նպատակով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում ձեւավորել ոչ թե փոխադրվող ապրանքային խմբաքանակների թվաքանակով հայտարարագրերի էլեկտրոնային տեսքեր, այլ մեկ տարանցիկ հայտարարագրի տեսք՝ հաշվի առնելով այն, որ տվյալ բոլոր խմբաքանակները տեղափոխվում են մեկ տրանսպորտային միջոցով մեկ փոխադրողի կողմից միեւնույն ժամկետում եւ առաքման միեւնույն վայրը:Առաջարկվում է մաքսային մարմինների կողմից ձեւավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները, միեւնույն ժամանակ տարանցիկ հայտարարագրման համակարգում նախատեսելով հայտարարագրի էլեկտրոնային տեսքին կից փաստաթղթի առկայություն, ուր կնշվի յուրաքանչյուր խմբաքանակի ստացողի տվյալները եւ որի հիման վրա կաշխատի ռիսկերի կառավարման համակարգը: Արդյունքում՝ կնվազեն ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ առաջին կիսամյակի ընթացքում կներդրվի երկու էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում ոչ միայն «կանաչ», այլեւ «դեղին» ու «կարմիր» ուղիների դեպքում հնարավորություն կլինի մաքսազերծման գործընթացն իրականացնել համակարգչով: Tweet Դիտում՝ 1980