Կառավարության նիստում այսօր քննարկվել է Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության հարցը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարբեր հրապարակումներ են լինում, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսեւորումներ կան: «Մենք ժամանակին խոսել ենք այդ մասին, որ ամեն ինչ իրականացնենք մրցութային կարգով, ի՞նչն է պատճառը, որ մենք մինչեւ հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն ի պատասխան ասել է, որ մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է:«ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում, սակայն 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, ու պետական մարմինները եւ քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին եւ որակ հարաբերակցությունը»,-մանրամասնել է ԿԲ նախագահը:Նիկոլ Փաշինյանը հորդորել է քայլեր ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելման համար. «Հակակոռուպցիոն քաղաքականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն»: Tweet Դիտում՝ 2719