ՊԵԿ-ը ներկայացրել է հունվար ամսվա հարկային եկամուտների եւ պետտուրքերի ծավալը

06.02.2023 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկային եկամուտներ #պետական տուրքեր
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր։

ՊԵԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 22.1 մլրդ դրամով կամ 15.3%-ով:

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 18.2 մլրդ դրամով կամ 82.6%-ով:
Դիտում՝ 4707

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW