Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեկնարկել է ՎԶԵԲ - AgVenture մրցույթը։ՎԶԵԲ-ը ողջունվում է հայտերի ներկայացումը բոլոր այն երկրներից, որտեղ բանկը ներդրումներ է իրականացնում ՝ փորձելով աջակցել վաղ փուլում գտնվող ագրոբիզնեսի նորարարական ձեռնարկություններին։ՎԶԵԲ AgVenture–ի նպատակն է լուծել հիմնական խնդիրները, որոնց բախվում են պարենային համակարգերը, օրինակ՝ պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, համաշխարհային արժեշղթաներում թիրախային խմբերի եւ փոքր բիզնեսի ընդգրկման խնդիրները։ «Պարենային անվտանգությունը ամենահրատապ մարտահրավերն է, որը ծառացած է ամբողջ աշխարհի առջեւ։ Ակնկալվում է, որ 2050 թվականին աշխարհի բնակչությունը 2012 թվականին գրանցված մոտ 7 միլիարդից կաճի մինչեւ 9,6 միլիարդ: Բացի այդ, կլիմայի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում սննդի շղթայի բոլոր օղակների վրա, օրինակ՝ ջերմաստիճանի բարձրացումը շարունակում է մեծացնել ջրային սթրեսը գյուղատնտեսական վայրերում։ՎԶԵԲ-ը ցանկանում է լուծել այս խնդիրներից մի քանիսը` խթանելով նորարարական ապրանքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների զարգացումը, եւ դարձնել սննդամթերքի արտադրությունը ավելի կայուն, արդյունավետ եւ ներառական»,- ասված է ՎԶԵԲ-ի հաղորդագրությունում:Հաղթող ստարտափները կօգտվեն մինչեւ €80,000 արժողությամբ անհատականացված խորհրդատվական աջակցությունից՝ ՎԶԵԲ-ի Star Venture ծրագրի միջոցով, եւ €10,000 դրամաշնորհից՝ լրացուցիչ ծառայությունների, փոխգործակցության ցանցերի եւ միջազգային ֆորումներում տեսանելիության հնարավորությունների ստեղծման համար:Նշվում է, որ ՎԶԵԲ-ը նաեւ կխրախուսի ներկայիս եւ պոտենցիալ հաճախորդներին ավելի ակտիվ դեր ստանձնել ստարտափների ոլորտում՝ աջակցելով առաջադեմ տեխնոլոգիաներին կամ տրամադրելով ֆինանսավորում, օրինակ՝ կորպորատիվ վենչուրային կապիտալ:Մրցույթը մեկնարկել է առցանց միջոցառման ժամանակ՝ ներդրողներին ապագա մասնակիցների հետ ծանոթացնելու համար։ Միջոցառմանը բանախոսները ներկայացրել են՝ ինչ են ակնկալում սննդամթերք արտադրող եւ ագ-տեխ նորաստեղծ ձեռնարկություններից: Միջոցառմանը ներկա էր Fresh Start foodtech ինկուբատորի գործադիր տնօրեն Նոգա Սելա-Շալեւը։ Պանելիստների թվում էին. South Central Ventures-ի կառավարիչ գործընկեր Յան Կոբլերը, eAgronom-ի գործադիր տնօրեն Ռոբին Սալուոկսը եւ Planet Fund-ի գործընկեր եւ կլիմայի ուսումնասիրության բաժնի ղեկավար Միքոլ Չիեզա Չերչիլը:Հաղթող ստարտափները կհայտարարվեն ապրիլի վերջին։1991 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան €180 միլիարդ ավելի քան 6500 նախագծերում երեք մայրցամաքում՝ խթանելու անցումը դեպի բաց շուկայական տնտեսություններ եւ սատարելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունը: Tweet Դիտում՝ 15108