ԵԱՏՄ-ում արժութային կարգավորման մասին համաձայնագիր կստորագրվի

30.01.2023 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #արժութային կարգավորում
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կստորագրեն արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների վերաբերյալ համաձայնագիր։

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղեկացրել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

«Նիստի օրակարգը ներառում է առեւտրատնտեսական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ տեխնիկական կարգավորմանը, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգին եւ արդիական այլ թեմաներին նվիրված հարցեր։ Ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում կառավարությունների ղեկավարները կստորագրեն արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների վերաբերյալ համաձայնագիր»,- ասել է դիվանագետը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի այս տարվա փետրվարի 2-3-ն Ալմաթիում։

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները։ Միջոցառմանը հրավիրված են նաեւ ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը։
Դիտում՝ 7968
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW