Փաշինյան. ՀՀ-ում միջին աշխատավարձը կրկնակի անգամ ավելի է աճել գնաճից
26.01.2023 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավելի է 49 մլրդ 989 մլն դրամով, եւ նաեւ միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավելի է 53 247 դրամով կամ 19,2 տոկոսով։ Այս ցուցանիշը շատ կարեւոր է գնաճի հակազդման առումով եւ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը գնաճից կրկնակի անգամ ավելի է աճել»,- կառավարության նիստում ասել է նա:
Նրա խոսքով՝ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ 14 մլրդ 80 մլն դրամի չափով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել.
«Այս տարի նույնպես եկամտային հարկը ՀՀ-ում եւս 1 տոկոսով նվազեց, եւ արդեն հասանք 20 տոկոսի։ Այս դինամիկան պահելու համար չափազանց կարեւոր է մեր կապիտալ ծախսերի իրականացման ցուցանիշները եւ որակը»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: