ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը

25.01.2023 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2022 թվականի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

Ցանկի առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.

1.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

2. «Գազպրոմ Արմենիա»

3. «Գրանդ տոբակո»

4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»

5. «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»

6. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»

7. «Մոբայլ սենթր»

8. «Ջեյ Թի Այ Արմենիա»

9. «Սի Փի Էս Արմենիա»

10. «ՄՏՍ Հայաստան»

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Ցանկը հրապարակվել է, հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաեւ 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։
Դիտում՝ 7973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW