Անցած տարի Citadel հեջ ֆոնդն իր ներդրողների համար ապահովել է $16 միլիարդի շահույթ՝ գրանցելով տարեկան ռեկորդային ցուցանիշ ինչպես ամերիկացի ներդրող Քենեթ Գրիֆինի (Kenneth C. Griffin) ֆոնդի, այնպես էլ ողջ ոլորտի համար:Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Forbes ամսագիրը, դա թույլ է տվել Citadel-ին պատմության մեջ ամենաշահութաբեր հեջ ֆոնդերի ցանկում առաջ անցնել Bridgewater-ից՝ LCH Investments-ի փորձագետների վարկածով։Տարեկան շահույթի նախորդ ռեկորդը պատկանում էր ներդրող Ջոն Փոլսոնին (John Paulson) եւ նրա համանուն ֆոնդին, որը 2007 թվականին վաստակել էր $15 միլիարդ:LCH-ի հաշվարկներով՝ 20 խոշորագույն հեջ ֆոնդերն իրենց հաճախորդների համար անցած տարի, ընդհանուր առմամբ, վաստակել են $22,4 միլիարդ, ինչը զգալի անկում է 2021 թվականի $65,4 միլիարդի համեմատ։ Ընդ որում, Citadel-ին բաժին է ընկնում շահույթի առյուծի բաժինը:LCH-ը ֆոնդերը դասակարգում է ըստ այն շահույթի, որը հիմնադրման օրվանից նրանք վերադարձրել են ներդրողներին: Առաջին վարկանիշը հրապարակվել էր 2010 թվականին, այն ժամանակ ցուցակը գլխավորել էր Ջորջ Սորոսի ֆոնդը։Վերջին յոթ տարվա ընթացքում ամենաշահութաբեր ֆոնդի կոչումը պահպանում էր Bridgewater-ը։ Անցած տարի այն ներդրողների համար վաստակել է $6,2 միլիարդ, իսկ ամբողջ պատմության ընթացքում Bridgewater-ի ընդհանուր շահույթը կազմել է $58,4 միլիարդ:Շնորհիվ 2022 թվականին գրանցած ռեկորդային ցուցանիշի՝ Citadel-ը կարողացավ LCH-ի վարկանիշում առաջ անցնել մրցակցից. այժմ նրա ընդհանուր շահույթը՝ 1990 թվականին ընկերության հիմնադրումից ի վեր կազմում է $65,9 միլիարդ: Tweet Դիտում՝ 7816