Հունվարի 19-ին ԱՄՆ դաշնային կառավարությունը հասել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից սահմանված պետական պարտքի առաստաղին եւ զրկվել լրացուցիչ փոխառություններ ներգրավելու հնարավորությունից։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նամակում, որը հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ստիպված է կիրառել, այսպես կոչված, արտակարգ միջոցներ՝ կառավարության ցանկացած պարտավորությունների դեֆոլտից խուսափելու համար, տեղեկացրել է Յելենը կոնգրեսականներին։ Նա նշել է, որ այն օրը, երբ կառավարությունը բավարար միջոցներ չի ունենա բոլոր պարտավորությունները կատարելու համար, կարող է լինել 2023 թվականի հունիսին։ «Պետական պարտքի առաստաղն անսպասելիորեն լուրջ սպառնալիք է դարձել այն լավատեսական սպասումների համար, որ մենք [ԱՄՆ] կարող ենք այս տարի խուսափել ռեցեսիայից»,- գրել է Moody's Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին:Նրան առարկել է ամերիկյան Orcam Financial Group ընկերության հիմնադիր Քալեն Ռոշը. «Պարտքի առաստաղը դատարկ բան է։ Սա մի սահմանաչափ է, որն ԱՄՆ-ն արհեստականորեն դրել է ինքն իր վրա եւ որն իրականում ոչինչ չի սահմանափակում։ Ֆինանսական շուկաներն անտարբեր են այս հարցում, իսկ դեֆոլտի ռիսկը զրոյական է»։ 14.01.2023 | 14:49 Ջանեթ Յելենը զգուշացրել է ԱՄՆ Կոնգրեսին դեֆոլտի վտանգի մասին Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ջանեթ Յելենը նամակով դիմել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթիին՝ զգուշացնելով, որ հունվարի 19-ին Միացյալ Նահանգների պետական պարտքը կարող է հասնել առավելագույն նշագծին, եւ ամերիկյան օրենսդիրները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն այն բարձրացնելու համար, հակառակ դեպքում տնտեսությանն անուղղելի վնաս կհասցվի: Tweet Դիտում՝ 5106