Wells Fargo-ն $3,7 մլրդ կվճարի միլիոնավոր ամերիկացիներին վնաս հասցնելու պատճառով
21.12.2022 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://dynaimage.cdn.cnn.com/

Կարգավորիչը նշել է, որ «ընկերությունը պարբերաբար խախտումներ է թույլ տվել վարկերի սպասարկման համար վճարների գանձման հարցում, սխալ որոշումներ է կայացրել հիփոթեքային անշարժ գույքի օտարման գործընթացը սկսելու վերաբերյալ, ապօրինաբար օտարել է վարկով ձեռք բերված տրանսպորտային միջոցները, սխալ է հաշվարկել միջնորդավճարներն ու տոկոսները, օվերդրաֆտի մասով տարօրինակ վճարներ է գանձել, ինչն, ի վերջո, ազդել է ավելի քան 16 միլիոն սպառողական հաշիվների վրա»:
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ համաձայնության արդյունքում Wells Fargo-ն տուժած սպառողներին կվճարի մոտ $2 միլիարդի փոխհատուցում, իսկ կարգավորիչ մարմիններին՝ $1,7 միլիարդի տուգանք։
«Wells Fargo բանկի կողմից օրենքի կանոնավոր խախտումները վնաս են հասցրել ամերիկացի միլիոնավոր ընտանիքների: Մեր գերատեսչությունը որոշել է, որ այս բանկը պետք է միլիարդավոր դոլարներ փոխհատուցի երկրի սպառողներին։ Սա ընդամենն առաջին քայլն է՝ ապահովելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, եւ նման բան այլեւս չկրկնվի»,- ասել է CFPB-ի տնօրեն Ռոհիտ Չոպրան:
Wells Fargo-ի ղեկավար Չարլի Շարֆն ընդունել է թույլ տված սխալները եւ հայտարարել, որ «բանկն արդեն սկսել է անհրաժեշտ բարեփոխումները՝ ապագայում նմանատիպ խախտումները կանխելու համար»։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: