Wildberries-ը նոր հնարավորություն է ընձեռում Հայաստանի գործարարների համար
19.12.2022 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ liga.net

Մասնավորապես, Wildberries-ը Հայաստանի գործարարների համար հնարավորություն է ընձեռում ուղղակիորեն ապրանքներ վաճառել հարթակի ներկայության ուրիշ երկրներում, առաջին նման երկիրը դարձել է Ռուսաստանը: Դրա շնորհիվ Հայաստանի արտադրողները կկարողանան ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին առցանց հարթակում եւ ավելացնել եկամուտները։
Հայաստանից ապրանքների վաճառքն իրականացվում է «Մարկետփլեյս»-ի մոդելով. պատվերներ ստանալուց հետո վաճառողները դրանք բերում են Երեւանում գտնվող ընկերության պահեստ, որից հետո հարթակի լոգիստիկ ծառայությունը դրանք առաքում է գնորդներին։ Վաճառողների համար առեւտրային միջնորդավճարը սկսում է 3%-ից՝ կախված ապրանքների կատեգորիայից:
«Մենք շարունակում ենք զարգացնել Wildberries-ը որպես առցանց հարթակ փոքր բիզնեսի համար՝ դարձնելով այն էլ ավելի հարմարավետ եւ տեխնոլոգիապես առաջադեմ տարբեր երկրների ձեռնարկատերերի համար: Հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցության եւ բարեկամության 5-ամյա հաջող պատմություն ունենք. 2018 թվականին երկրում բացվեց Wildberries-ը, 2021 թվականից սկսեցին հայտնվել նաեւ պատվերների տրամադրման գործընկերային կետերը, իսկ 2022 թվականին բացվեց նաեւ լոգիստիկ կենտրոնը»,- ընդգծել են Wildberries-ի մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ Հայաստանից արտադրանքը մեծ պահանջարկ ունի Wildberries-ի հարթակում. 2022 թվականի 11 ամսվա ընթացքում վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 71%-ով՝ հասնելով 290 միլիոն ռուբլու։ Ամենաարագ աճող պահանջարկն ունեն աքսեսուարները (958% աճ), կոսմետիկան եւ օծանելիքը (449% աճ), կենցաղային ապրանքները (312% աճ), սննդամթերքը (276% աճ) եւ նորածինների համար հագուստը (267% աճ)։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: