Կոնվերս Բանկը հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հնարավորություն է ընձեռում առեւտրի, սպասարկման եւ ծառայությունների ոլորտի կազմակերպություններին: Բանկից հայտնել են, որ C-POS բջջային հավելվածը հարմարավետ է սմարթֆոնում կարգաբերումների եւ օգտագործման տեսանկյունից: Հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր գործարքները, ինչ սովորական POS-երով՝ չպահանջելով հավելյալ ծախսեր սարքերի ձեռքբերման ու սպասարկման համար:«C-POS բջջային հավելվածի ներդրմամբ մենք կատարում ենք եւս մեկ քայլ բանկային ծառայությունների թվայնացման ուղղությամբ եւ համալրում ենք իրավաբանական անձանց առաջարկվող գործիքակազմը: Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն բանկի իրավաբանական անձ հաճախորդները, այլեւ այն տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը»,-ասել են բանկում: Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Դրանով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող բանկային քարտերից եւ Apple Pay, Google Pay, Samsung Pay էլեկտրոնային դրամապանակներից:Նշվում է, որ C-POS-ն ապահով է, հարմարավետ է օգտագործման եւ սմարթֆոնում կարգաբերումների տեսանկյունից: Հավելվածով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ, վերադարձնել գումարը, ուղարկել վճարման անդորրագրերն էլեկտրոնային փոստով կամ sms-ով, ստուգել հաշվեկշիռը եւ դիտել վճարումների պատմությունը: Հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ, մանրամասները՝ www.conversebank.am, հեռախոսահամար՝ 010-511-211:Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4603