Վրաստանի բանկերը կուժեղացնեն Իրանի հետ կապված գործարքների ստուգումները

15.12.2022 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Իրան #բանկեր
Վրաստանի Ազգային բանկը հայտնել է, որ երկրի բոլոր առեւտրային բանկերին հանձնարարվել է ուժեղացնել Իրանի հետ կապված գործարքների ստուգումները, հաղորդում է NewsGeorgia-ն։

«Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցների պայմաններում բանկային գործարքները, որոնք ուղղակիորեն/անուղղակիորեն կապված են Իրանի Իսլամական Հանրապետության եւ/կամ իրանական ծագման ապրանքների հետ, կարող են դիտարկվել որպես Միացյալ Նահանգների կողմից սահմանված միջազգային պատժամիջոցների խախտում»,- ասված է Ազգային բանկի հայտարարության մեջ:

Խոսքը նաեւ Իրանի տարածքով ապրանքների եւ/կամ Իրանում գրանցված տրանսպորտային միջոցներով՝ օդային, ծովային, ցամաքային, երկաթուղային, բեռնափոխադրումների հետ կապված գործարքների մասին է։

«ԱՄՆ-ի կողմից սահմանված միջազգային պատժամիջոցների պահանջները պահպանելու նպատակով առեւտրային բանկերը պարտավոր են ուժեղացված կանխարգելիչ միջոցներ կիրառել Իրանի հետ կապված անձանց նկատմամբ, ինչպես նաեւ իրականացնել Իրանի հետ կապված գործարքների ուժեղացված մոնիթորինգ, եւ պատժամիջոցների խախտման ռիսկի դեպքում, բաց չթողնել նման գործարքները»,- զգուշացրել է Ազգային բանկը։

Ներկայումս մշակվել է կանոնակարգ, որը մանրամասն սահմանում է այն պահանջները, որոնց պահպանումն էապես կնվազեցնի միջազգային պատժամիջոցների պահանջների խախտման ռիսկերը։ Կանոնակարգը պարտադիր է Վրաստանում գործող բոլոր բանկերի համար։

Բացի կանոնակարգից, առեւտրային բանկերը, ելնելով սեփական քաղաքականությունից, կարող են կիրառել վերահսկողության էլ ավելի խիստ մեխանիզմներ, ասված է Ազգային բանկի հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 6116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW