Վերջերս Երեւանում եւ ՀՀ մարզերում գրեթե ամենուր կարելի է հանդիպել Fastshift վճարային տերմինալների, որոնք առանձնանում են իրենց յուրօրինակ դիզայնով եւ պարզ ինտերֆեյսով:Fastshift ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին եւ գլխավոր առաքելությունն է Հայաստանի Հանրապետությունում մատուցել վճարահաշվարկային ծառայություններ՝ ներկայացնելով ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն պարզություն, հարմարավետություն եւ հասանելիություն: «Fastshift տերմինալներով վճարումների գործընթացն էլ ավելի դյուրին է, քանի որ ինքնասպասարկման սարքերը հագեցած են երկու մեծ էկրաններով եւ արագընթաց փոխանցման համակարգերով»,- նշված է հաղորդագրության մեջ:Վճարումներ կատարելու մշակույթն ավելի ապահով, ճկուն եւ նորարարական դարձնելը Fastshift ընկերության հիմնական նպատակն է։ Գործադիր տնօրեն Արագած Ասատրյանն, ամփոփելով ընկերության 2 տարին, ներկայացրել է վճարային սարքերի հագեցվածության, տեխնիկական հնարավորությունների, սպասարկող թիմի եւ մոտ ապագայում սպասվող էլեկտրոնային դրամապանակի մասին: Tweet Դիտում՝ 3269