Դեկտեմբերի 9-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ պատվիրակության հետ ռուսաստանյան գազի համար զեղչի շուրջ, որը կարող է կազմել ավելի քան 25%:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել են բարձրաստիճան թուրք պաշտոնյաները։Թուրքիան ցանկանում է, որ զեղչը կիրառվի ոչ միայն 2023 թվականին ապագա վճարումների, այլեւ 2022 թվականին արդեն իրականացված որոշ գործարքների համար։ Եթե Թուրքիան չկարողանա պայմանավորվել ցանկալի մակարդակով զեղչի շուրջ, նա կխնդրի հետաձգել վճարումները մինչեւ 2024 թվականը, հայտնել են գործակալության աղբյուրները։Ռուսաստանի հետ գործարքը կօգնի թուլացնել ճնշումը թուրքական լիրայի վրա, որը ենթարկված է բարձր գնաճի, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խուսափելու էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացումից եւ դրանով իսկ բարձրացնելու իր ժողովրդականությունը 2023 թվականի ընտրություններից առաջ, նշում է գործակալությունը։2021 թվականին Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է երկրի ընդհանուր ներմուծման գրեթե կեսը՝ 59 միլիարդ խորանարդ մետր գազ։ Թուրքիան կարող է 2022 թվականին գազի համար վճարել մինչեւ $100 միլիարդ, ինչը երկու անգամ ավելին է, քան անցած տարի, նշել էր Էրդողանը։ 25.10.2022 | 10:22 Թուրքիան խնդրել է «Գազպրոմ»-ին հետաձգել գազի դիմաց վճարումները Հոկտեմբերի վերջին Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր երկիրը խնդրել է «Գազպրոմ»-ին հետաձգել ռուսաստանյան գազի դիմաց վճարումները:Նրա խոսքով՝ Անկարան նաեւ փորձում է զեղչեր ստանալ գազի համար, որը ձեռք է բերվում մեծ քանակությամբ։ Նեբաթին նշել էր, որ սպասում է «լավ նորությունների»: Tweet Դիտում՝ 8519