Փաուել. Եկել է տոկոսադրույքի բարձրացման տեմպերը մեղմելու ժամանակը
01.12.2022 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ arcpublishing.com

«Տոկոսադրույքի բարձրացման տեմպերը մեղմելու ժամանակը, հավանաբար, կգա արդեն հաջորդ նիստին»,- ասել է նա։ Փաուելը նաեւ հասկացրել է, որ տոկոսադրույքի նվազեցման հարցն այս պահին անտեղի է: «Պատմությունը խստորեն զգուշացնում է մեզ քաղաքականության վաղաժամ թուլացման մասին»,- նշել է FRS-ի ղեկավարը:
Finmarket-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական բանկի ղեկավարության հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ը։ Այն կուղեկցվի նորացված տնտեսական կանխատեսումների հրապարակմամբ։
Սեպտեմբերին FRS-ն ակնկալում էր, որ տոկոսադրույքի առավելագույն մակարդակը կլինի տարեկան 4,5-4,75% միջակայքում։ Այնուամենայնիվ, տնտեսագետները կարծում են, որ Կենտրոնական բանկը մտադիր է շարունակել բարձրացումը այնքան ժամանակ, քանի դեռ տոկոսադրույքները չեն սահմանվի 5%-ից 5,5%-ի սահմաններում:
Փաուելն իր ելույթում հանգամանորեն անդրադարձել է նաեւ գնաճի խնդիրներին։ «Ճշմարտությունն այն է, որ գնաճի ճանապարհը մնում է խիստ անորոշ»,- ասել է նա։
«Չնայած վերջին տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության խստացմանը եւ տնտեսական աճի դանդաղմանը, մենք գնաճի թուլացման հստակ առաջընթաց չենք տեսել: Զգալիորեն ավելի շատ ապացույցներ կպահանջվեն համոզվելու համար, որ գնաճն իսկապես նվազում է»,- ընդգծել է FRS-ի ղեկավարը։
Փաուելը նախկինի պես կարծում է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է խուսափել լուրջ ռեցեսիայից։ «Ես շարունակում եմ հավատալ, որ կա ճանապարհ դեպի փափուկ վայրէջք: Կարծում եմ՝ դա շատ հավանական է»,- հայտարարել է նա։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: