Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Հայաստանի Հանրապետությունում ազգային արժույթի##` դրամի շրջանառության մեջ թողարկման 15-ամյակին (1993 թ. նոյեմբերի 22): Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ԿԲ մամուլի ծառայությունը, հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսի կենտրոնում խորընկած պատկերված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդանիշը: Խորհրդանիշի կենտրոնում` շրջանակում պատկերված է հայկական դրամի գրանշանը: Հուշադրամի անվանական արժեքն է 5 000 դրամ, տպաքանակը` 500 հատ: Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Հուշադրամը դրվագվել է Ավստրիայի դրամահատարանում: Tweet Դիտում՝ 6309