Mastercard. Այսօր Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը

15.11.2022 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard #Google Pay
Այսօր Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը:

Հայէկոնոմբանկի, Կոնվերս Բանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ բանկի եւ Ամերիաբանկի Mastercard քարտապանները լրացուցիչ հնարավորություն են ստանում մեկ հպումով արագ, անվտանգ, պարզ եւ հարմարավետ կերպով վճարել գնումների դիմաց՝ օգտագործելով սմարթֆոններ եւ այլ սարքեր ամբողջ աշխարհով մեկ, որտեղ հասանելի է անհպում վճարումների տեխնոլոգիան:

Google Pay-ը վճարման արագ, անվտանգ եւ պարզ միջոց է: Այն միավորում է գործարքի ժամանակ ձեզ անհրաժեշտ ամեն ինչ եւ վճարման հետ կապված ամբողջ ինֆորմացիան ապահով պահում է ձեր Google հաշվում, մինչեւ պատրաստ լինեք վճարել:

Հաճախորդների համար վճարումներ կատարելն ավելի դյուրին է Google Pay-ի միջոցով: Սմարթֆոնների սեփականատերերը կկարողանան օգտագործել Հայաստանի վերոնշյալ բանկերի կողմից թողարկված Mastercard-ի դեբետային եւ կրեդիտային քարտերը, որոնք կարող են ավելացվել Google Wallet-ում։ Քարտապանը պետք է սմարթֆոնում ներբեռնի հավելվածը Google Play Store-ից, մուտք գործի իր Google հաշիվ եւ ավելացնի վճարման եղանակը: Դեբետային եւ կրեդիտային քարտերը կարող են ավելացվել Google Pay-ում, ինչպես նաեւ քարտապանները պետք է համոզվեն, որ օգտագործողի սարքը համատեղելի է NFC-ի հետ: Վճարման համար քարտապանը պետք է սարքը մոտեցնի անհպում վճարային տերմինալին:

Երբ հաճախորդները վճարման համար օգտագործում են կրեդիտային կամ դեբետային քարտերը, Google Pay-ը չի տրամադրում քարտերի իրական թվերի ինֆորմացիան: Փոխարենը, ստեղծվում է վիրտուալ օգտահաշիվ, ձեր քարտի ինֆորմացիան ապահով պահելու համար:

Google Pay-ի միջոցով դուք ստիպված չեք լինի հիշել ձեր քարտի բոլոր տվյալները կամ լրացնել անվերջ ձեւաթղթեր ձեր հեռախոսում: Փոխարենը, կվճարեք արագ, ապահով եւ կծախսեք ավելի քիչ ժամանակ գործարքը կատարելու համար:

Երբ դուք օգտագործում եք ձեր հեռախոսը խանութներում վճարումներ կատարելու համար, Google Pay-ը վճարման հետ միասին չի ուղարկում ձեր իրական դեբետային կամ կրեդիտային քարտի համարը: Mastercard-ով Google Pay վճարումները կատարվում են Mastercard Digital Enablement Service (MDES) թոքենացված հարթակի միջոցով: Այս լուծման շնորհիվ քարտի համարը փոխարինվում է գաղտնանշանով՝ քարտի տվյալները անվտանգ պահելու համար: Եվ եթե երբեւէ կորցնեք ձեր հեռախոսը, կարող եք օգտագործել «Գտնել իմ սարքը» ֆունկցիան՝ ձեր սարքը ցանկացած վայրից անմիջապես կողպելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու կամ ձեր անձնական տվյալները ջնջելու համար:

Անկանխիկ վճարման եղանակները դարձել են Հայաստանի առօրյայի մի մասը, որտեղ գնահատում են քարտերի հետ կապված առավելություններն ու պատրաստ են նոր տեխնոլոգիաներ ներմուծել այս ոլորտում։ Mastercard-ն աշխատում է իր գործընկերների հետ՝ երկրում անկանխիկ վճարումները հնարավորինս հասանելի դարձնելու համար:

Դավիթ Զգուդաձե, Mastercard-ի գլխավոր տնօրեն Վրաստանում եւ Հայաստանում.

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում ժամանակակից վճարային գործիքները ավելի ու ավելի հասանելի են դառնում։ Mastercard-ն առաջարկում է անհպում վճարային համակարգեր, ինչպիսիք են՝ Apple Pay-ը, եւ այժմ՝ Google Pay-ը: Ամբողջ աշխարհում Mastercard-ն աշխատում է ապահովել, որ քարտապանները ունենան հնարավորություն վճարելու ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ եւ իրենց համար ամենահարմար եղանակով:

Այսօր մենք հայտարարում ենք, որ մեր հաճախորդները կարող են ավելացնել իրենց Mastercard դեբետային եւ կրեդիտային քարտերը Google Pay-ում եւ սկսել դրանք օգտագործել խանութներում, համացանցում եւ Google-ի արտադրանքներով վճարումներ կատարելու համար: Սմարթֆոնի կամ այլ սարքի միջոցով Mastercard-ի միջոցով Google Pay-ով կատարված յուրաքանչյուր վճար նույնքան անվտանգ է, որքան Mastercard-ով ցանկացած այլ գործարք»:

Ջենի Չենգ, Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն.

«Google Pay-ը հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 45 երկրներում Android կամ Wear OS օգտատերերին արագ, հեշտ եւ ապահով վճարումներ կատարել: Օգտատերը պարզապես պետք է ավելացնի իր դեբետային եւ կրեդիտային քարտերը Google Wallet հավելվածում: Որից հետո նա կարող է վստահ լինել, որ ցանկացած գործարքի ժամանակ իր ֆինանսական տեղեկատվությունը հնարավորինս պաշտպանված կլինի»։
 
Mastercard-ի մասին.

Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է: Մենք ղեկավարում ենք աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը եւ կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը եւ ֆինանսական կառավարումը ավելի հեշտ, անվտանգ եւ արդյունավետ:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ www.mastercard.am:
Դիտում՝ 2555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW