Հայէկոնոմբանկը եւ INCOFIN Investment Management-ը ստորագրել են $15 մլն-ի համաձայնագիր

12.10.2022 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #INCOFIN Investment Management
Հայէկոնոմբանկը եւ INCOFIN Investment Management-ի կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների միջեւ ստորագրվել է $15 միլիոնի վարկային համաձայնագիր՝ երկրում միկրոֆինանսական ծրագրերի ֆինանսավորման համար։

Բանկից հայտնել են, որ հոկտեմբերի 11-ին ստորագրված պայմանագրերով տրամադրվող վարկային միջոցները հանդիսանում են Հայէկոնոմբանկի միջնորդությամբ բելգիական ընկերության կողմից արդեն իսկ հինգերորդ ներդրումը Հայաստանում:

«Հայէկոնոմբանկը նմանատիպ զարգացման ֆինանսավորման միջազգային ընկերությունների հետ վերջին 3 տարվա ընթացքում կնքել է մոտ $180 միլիոնի չափով վարկային պայմանագրեր»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 18566

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW