Վարչապետը “Գազպրոմբանկին” խորհուրդ է տվել արագ գործել ՀՀ շուկայում

31.10.2008 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ի փոխնախագահ Ալեքսանդր Կազնաչեեւին## եւ “Գազպրոմբանկ” խմբի հարյուր տոկոսանոց դուստր բանկ հանդիսացող “Առէկսիմբանկ” ՓԲԸ-ի ղեկավարությանը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, վարչապետը շնորհավորել է “Առէկսիմբանկի” 10-ամյակի կապակցությամբ եւ մաղթել “Գազպրոմբանկի” հետ նախատեսած հավակնոտ ծրագրերի շուտափույթ իրականացում:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին ներկայացվել են “Առէկսիմբանկի” առաջիկա ծրագրերն ու “Գազպրոմբանկի” հետ համագործակցության արդյունքում նախատեսվող զարգացման հեռանկարները:

Տիգրան Սարգսյանն առաջարկել է այդ ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ֆինանսավորմանը` այդ շուկան համարելով հեռանկարային: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, եթե “Գազպրոմբանկը” ձգտում է Հայաստանի բանկային մրցակցային դաշտում առաջատար դիրքեր զբաղեցնել, ապա պետք է գործի արագ եւ արդյունավետ օգտագործի ունեցած ներուժը:

Դիտում՝ 6420

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW