«Հայ-վրացական կամուրջը կդյուրացնի երկկողմ տրանսպորտային հոսքերը»

19.08.2022 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #Ղարիբաշվիլի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ առանձնազրույցում քննարկել է երկու երկրների համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում՝ հայ-վրացական սահմանին:

Կառավարությունից հայտնել են, որ Փաշինյանը եւ Ղարիբաշվիլին կարեւորել են կամուրջի գործարկումը եւ ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:

Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Դիտում՝ 5861

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW