Մեծ Բրիտանիայում գնաճի ֆոնին հումանիտար ճգնաժամ է կանխատեսվում

19.08.2022 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #գնաճ #ճգնաժամ
Մեծ Բրիտանիան գնաճի ֆոնին բախվում է հումանիտար ճգնաժամի, հայտնում են երկրի առողջապահական ծառայությունից: Հաղորդում է Ria.ru-ն:
 
«Երկիրը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ: Շատ մարդիկ կարող են կանգնել սարսափելի ընտրության առաջ՝ հրաժարվել ուտելիքի՞ց, թե՞ տները տաքացնել կամ ապրել ցուրտ, խոնավ, տհաճ պայմաններում: Սա իր հերթին կարող է հանգեցնել հիվանդությունների բռնկման ողջ երկրում» - Times-ը մեջբերել է  պետական առողջապահական կազմակերպությունները ներառող ասոցիացիայի գործադիր տնօրեն Մեթյու Թեյլորի խոսքերը:

Թեյլորը նշել է, որ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը, ամենայն հավանականությամբ, սպասվում է իր պատմության մեջ ամենադժվար ձմեռը:

«Ծառայության ղեկավարներն արդեն ձեռնարկել են աննախադեպ գործողություններ, քանի որ գիտեն, որ վառելիքի աղքատությունն անխուսափելիորեն կհանգեցնի առողջապահական ծառայությունների պահանջարկի զգալի աճի, որոնք արդեն իսկ խոցելի են»,- ավելացրել է նա:
Դիտում՝ 10610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW