Միջազգային համագործակցության շրջանակում կհիմնադրվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն:Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի խթանմանը, համատեղ համագործակցության նախագծերի եւ ներդրումների իրագործմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի եւ ներդրումների իրագործման նպատակով:Ընկերությունն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության, այդ թվում՝ մասնակից պետությունների արտահանման վարկային գործակալությունների, միջազգային ֆինանսական եւ բանկային կազմակերպությունների ու միությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն: Ընկերությունը կհամագործակցի մասնակից պետությունների եւ երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների եւ վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման եւ ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով, մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում կաջակցի ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման եւ վնասների կարգավորման գործընթացին: Tweet Դիտում՝ 4173