2021 թվականին Վրաստանում օտարերկրյա ներդրումները կրկնապատկվել են
15.08.2022 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tu-tu.ru

Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով «Սաքստատ» Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը։
Անցյալ տարի Վրաստանում ներդրումների ծավալով առաջատար է դարձել Մեծ Բրիտանիան՝ $603,6 միլիոն, ինչը կազմում է ընդհանուր ներդրումների 48,6%-ը։
Երկրորդ տեղում Նիդերլանդներն է ($138,3 միլիոն, 11,1%), երրորդում՝ Թուրքիան ($100 միլիոն, 8,1%)։
Այս ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ $75,5 միլիոն, որը ընդհանուր ներդրումների 6,1%-ն է։
Օտարերկրյա ներդրումների ամենախոշոր բաղադրիչը վերաներդրումներն են՝ գրեթե $770 միլիոն։ 2021 թվականին դրանց մասնաբաժինը ընդհանուր ներդրումների մեջ կազմել է 62%։
2021 թվականին Վրաստանում ներդրումների համար ամենապահանջված ոլորտները եղել են ֆինանսական հատվածը ($465,3 մլն), էներգետիկան ($185,9 մլն) եւ վերամշակող արդյունաբերությունը ($133,3 մլն):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: