Apple Pay-ը հասանելի է Evocabank-ի հաճախորդների համար

03.08.2022 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Apple Pay
Evocabank-ի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ եւ վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը կօգնի խուսափել վճարային քարտն ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց:

Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում անվտանգ է, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաեւ մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ հնարավոր է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի-ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, խանութ-սրահներում եւ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաեւ օգտագործել iPhone-ում, iPad-ում եւ Mac-ում հասանելի հավելվածներում կամ համացանցում` Safari-ում, ավելի արագ եւ հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման եւ վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Բացի այդ, Apple Pay-ը հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման եւ կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաեւ Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում եւ պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը եւ հետեւել ցուցումներին՝ Evocabank-ի կրեդիտային կամ դեբետային քարտն ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին եւ Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Evocabank-ն առաջարկում է իր քարտապաններին:

«Evocabank-ն արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր ծառայություն նախագծելիս հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:

Բանկը ձգտում է դառնալ ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:

Evocabank-ը 5 տարի անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Ինչպես նաեւ 2021թ. SME Banking Club բանկերի միջազգային ասոցիացիայի կողմից բանկն ընդգրկվել է Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում»,- աված է հաղորդագրության մեջ ։

Evocabank -ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այս հղումով։
Դիտում՝ 19508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW