«Արեւագորգը» պատրաստ է․ նախաձեռնությանը առաջինը միացել էր IDBank-ը

29.07.2022 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank # Արեւագորգ
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը եւ Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապել են շուրջ մեկ տարի գործվող «Արեւագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես կատարվել է տղաների ձեռքով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) եւ «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արեւագորգի իր հանգույցը կապել եւ ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողքին։

«Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը․ առաջինը «բարեԳործեց» IDBank-ը։

Նվիրաբերելով 1 մլն ՀՀ դրամ՝ IDBank-ի աշխատակիցները 1000 կապով հիմք դրեցին Արեւագորգի առաջին շարքերին։ Բացի այդ նույն օրը Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուն հերթական անգամ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն է լինելու։ Արդյունքում՝ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց 1000+ հիմնադրամին։

Ինչպես «Մի դրամի ուժը», այնպես էլ «Արեւագորգի» նախաձեռնությունը եւս մեկ անգամ փաստում են այն գաղափարը, որ անգամ փոքր, բայց միասնական ներդրումով մենք կարող ենք արժանապատիվ ապագա ստեղծել մեր զինվորների եւ նրանց ընտանիքների համար։

«Արեւագորգի» նախաձեռնության շնորհիվ մինչեւ օրս հավաքագրվել է 8,123,000 ՀՀ դրամ, սակայն «Արեւագորգի» ճանապարհն այսքանով չի ավարտվում․ այն տեղափոխվել է «Մեգերյան կարպետ»՝ անցնելու հատուկ լվացման եւ մշակման գործընթացը, որից հետո այն կվաճառվի աճուրդով եւ ամբողջ հասույթը «Մեգերյան կարպետ»-ի  կողմից կփոխանցվի ԶԱՀ-ին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 5916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai