Եվրոգոտում տնտեսական ռեցեսիայի ռիսկը բարձրանում է գազի դեֆիցիտի եւ ռեկորդային բարձր մակարդակի գնաճի սպառնալիքի ֆոնին, գրում է Bloomberg-ը՝ հիմնվելով տնտեսագետների շրջանում իր կողմից անցկացված հարցումների վրա։Finmarket-ի փոխանցմամբ՝ տնտեսական անկման հավանականությունը փորձագետները գնահատում են 45%՝ գործակալության հունիսյան հարցման արդյունքների 30%-ի փոխարեն, իսկ փետրվարյան իրադարձություններին նախորդող ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 20%։ Ընդ որում, հարցվածների մեծ մասը սպասում է, որ Գերմանիան առաջիններից կբախվի արտադրության կրճատման հետ՝ Ռուսաստանից գազի մատակարարումներից կախվածության պատճառով։«Մենք ենթադրում ենք, որ ռեցեսիան կառաջանա սահմանված նավթային էմբարգոյի եւ հումքի գների աճի հետեւանքով։ Գերմանական տնտեսությունն արդեն դանդաղում է, եւ այս միտումը ակնհայտորեն նվազման միտում ունի»,- նշել է Rabobank-ի վերլուծաբան Էրիկ-Յան վան Հարնը:Տնտեսագետները նաեւ վատթարացրել են գնաճի կանխատեսումները Եվրոգոտում, թեեւ նրանք նախկինի պես ակնկալում են, որ գների աճը կդանդաղի 2024 թվականին՝ մինչեւ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նպատակադրված 2% ցուցանիշը: Bloomberg-ի կողմից հարցվածները նաեւ միակարծիք են, որ գնաճը կհասնի իր գագաթնակետին ընթացիկ եռամսյակում։Հունիսին սպառողական գները Եվրոգոտում տարեկան կտրվածքով աճել են 8,6%-ով, մայիսին 8,1%-ով ավելանալուց հետո։ Ցուցանիշը դարձել է ամենաբարձրը հաշվարկների պատմության մեջ։ 01.07.2022 | 17:14 Գնաճը Եվրոգոտում պատմական նոր ռեկորդ է սահմանել Միաժամանակ, փորձագետներն ակնկալում են, որ ԵԿԲ-ն կբարձրացնի տոկոսադրույքը տարեկան մինչեւ 0,75% այս տարվա ավարտին, իսկ հաջորդ տարվա մարտին՝ մինչեւ 1,25%: Ավելի վաղ ակնկալվում էր, որ այդ ցուցանիշը կհասնի 1,25%-ի միայն հունիսին։«Եվրոգոտին, ամենայն հավանականությամբ, կհայտնվի մեղմ ռեցեսիա մեջ այս տարվա երկրորդ կեսին, սակայն դա բավարար չի լինի պահանջարկը նվազեցնելու եւ գնաճը վերադարձնելու նպատակային մակարդակին, ինչի արդյունքում ԵԿԲ-ն աստիճանաբար կբարձրացնի տոկոսադրույքը»,- նշել են կանադական TD Securities ներդրումային բանկի տնտեսագետները: Tweet Դիտում՝ 5319