Քարտերի միջոցով FINCA-ի հաճախորդները կկարողանան իրենց վարկերը ստանալ անկանխիկ եղանակով:Համագործակցության պայմանագիրը ստորագրել են Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը եւ FINCA-ի Գլխավոր գործառնական տնօրեն Վարդան Հարոյանը:Համատեղ թողարկվող դեբետային քարտերի միջոցով FINCA-ի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց՝ մինչեւ 2.5 միլիոն ՀՀ դրամի եւ համարժեք ԱՄՆ դոլարի չափով վարկերը ստանալ անկանխիկ եղանակով:«Ի դեպ, քոբրենդային քարտի միջոցով վարկը ստանալու դեպքում վարկի գումարը հաճախորդին է փոխանցվում նույն օրվա ընթացքում: Քարտերը տրամադրվում են անվճար եւ առանց տարեկան սպասարկման վճարի՝ դրանց գործածությունը հաճախորդների համար առավել հարմար եւ հասանելի դարձնելու նպատակով:Շուտով կազմակերպությունները հանդես կգան համատեղ նոր նախագծերով, որոնցից է` օնլայն հարթակում վարկերի անկանխիկ մարումներ իրականացնելու ծառայությունը»,- նշել են Evocabank-ում : Tweet Դիտում՝ 2783