Պետությունը կաջակցի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքներին

09.06.2022 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նարեկ Մկրտչյան #հիփոթեքային վարկ #բնակարան
Գործադիրն այսօր հաստատել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագիրը:

Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչեւ 12 մլն դրամ, բայց ոչ ավել, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 12%, հանրագումարային մինչեւ 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազար դրամ։

«Սա սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է, վարկային բեռը թեթեւացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։

Ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի եւ տոկոսագումարների մարմանը»,- ասել է նախարարը։

Կառավարությունից հայտնել են, որ ծրագրի շրջանակում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022թ. կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։ Շահառու կարող են դառնալ Հայաստանի բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Տարիքային սահմանափակում, երեխա ունենալու պայման չկա, ծրագրի հիմնական թիրախ են նոր ստեղծվող ընտանիքները, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ։
Դիտում՝ 3401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW