Ֆինանսական նոր քաղաքականության շրջանակում Wildberries-ն անցել է միջազգային գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։«Wildberries առցանց հարթակը անցել է միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ հաշվարկների իրենց ազգային արժույթներով: Բելառուսի ձեռներեցներին փոխանցումները կատարվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանի՝ տենգեով, Հայաստանի՝ դրամով, Ղրղզստանի՝ սոմով, Ուզբեկստանի՝ սումով:Նշվում է, որ ֆինանսական նոր քաղաքականությունը վերաբերում է ինչպես վաճառողներին, այնպես էլ պատվերի տրամադրման գործընկեր կետերի եւ տեսակավորման գործընկեր կենտրոնների սեփականատերերին։ Միաժամանակ, դա ընկերությանը թույլ կտա աջակցություն ցուցաբերել արտաքին շուկաներում տեղական բիզնեսի ներկայացուցիչներին։«Wildberries-ն առցանց միջազգային հարթակ է, որտեղ տարբեր երկրների գործարարները վաճառում են իրենց ապրանքները եւ ծառայություններ մատուցում հաճախորդներին եւ բիզնեսին: Ֆինանսական նոր քաղաքականությունը կդարձնի փոխադարձ հաշվարկներն էլ ավելի թափանցիկ, կամրապնդի տարածաշրջանային արժույթները, իսկ ձեռներեցներին կօգնի նվազագույնի հասցնել արտարժույթների փոխարժեքի տատանումների պատճառով հնարավոր կորուստները »,- հավելել են ընկերության մամուլի ծառայությունում։ Tweet Դիտում՝ 5983