«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» (Fly Arna) ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) եւ Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL): Այն «Ֆլայ Արնա» ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երեւանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։«Վկայականի եւ հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետեւել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին եւ պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները: «Ֆլայ Արնա»-ն աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին՝ բոլոր չափանիշներին համապատասխանելու եւ բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։ Այս կարեւոր իրադարձությունը հնարավորություն է տալիս ընկերությանը սկսելու չվերթները, փաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի վստահության, դրա ներուժի եւ «Ֆլայ Արնա»-ի դերի մասին`ոլորտի երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում:Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից «Ֆլայ Արնա»-ին հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 14551