«Արեգակ» ՈՒՎԿ-ն իր գործունեության 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամին՝ «Իջեւան» մասնաճյուղի ապաստարանի վերանորոգման եւ ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար։ Ինչպես նշել են «Արեգակ»-ում «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ընտանիքին մոտ պայմաններում՝ ապահովելով կացարան, սնունդ, հագուստ, ինչպես նաեւ տրամադրելով նրանց հոգեբանամանկավարժական, սոցիալական, կրթական, առողջապահական եւ խորհրդատվական աջակցություն։««Արեգակ» ՈւՎԿ-ն, կարեւորելով սոցիալական պատասխանատվությունը, մշտապես աջակցում է հանրության առավել խոցելի խմբերին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 3487